Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր, Աֆղանստան՝ Աֆղան ժողովրդի հաղթանակի օր ջիհադի ժամանակ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802– ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1889– ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը:

1893 –ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը (Դաբաղյան):

1927 –ծնվել է հայազգի խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։

1993– ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան՝ իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն:

2000- Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ նախատեսվել է կառուցել Ռուսաստանին շրջանցող նավթամուղ։

2005- թուրքական Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: 

2006- քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը հայեր: Ըստ մեղադրանքի՝ նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

2016-Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015 թվականի արտադրության Տ-90Ս տանկը:

2017-ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

2018-Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով և հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

2020- որպես շարունակություն Գավառ քաղաքում հնչած կրակոցների և սպանության դեպքերի դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին էլ ծեծի ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503-տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իսպանացիների և ֆրանսիացիների միջև, որը աշխարհում առաջին ճակատամարտն է, որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 —ծնվել է կորեացի Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 —Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը» դասական աշխատության առաջին հատորը։

1784 —գյուտարարներ Լոնուան և Բյենվենյուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788– Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը:

1799 —ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813 —վախճանվել է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը։

1847 —Լոնդենդերրից Քվեբեկ ուղևորվող «Exmouth» բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852- ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին տպագրված հոդվածի համար։

1906 –ծնվել է չեխ-ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 —ստեղծվել է էսպերանտոյի Համաշխարհային կազմակերպությունը։

 1914 —ԱՄՆ-ում արտոնագրվել է օդորակիչը։

1920 – Ադրբեջանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1923 - Լոնդոնում բացվում է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 –ծնվել է Իրաքի 5-րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939-Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ-գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 –վախճանվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար։

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը (ապագա Մուհամեդ Ալին) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969– Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

1974– ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը:

1990 —վերջին անգամ ԽՍՀՄ-ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2001 —կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը տիեզերք։

2002 —ավիավթարում զոհվել է Կրասնոդարի մարզի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

 2019 —վախճանվել է ռուսական և խորհրդային ավիանախագծող, Իլ-76 ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի ստեղծող Հենրիխ Նովոժիլովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդը կտաքանա 4-6 աստիճանով Դավիթ Չալոյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու. Աբրահամյան Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Պայմանագրայինների մեկամսյա դասընթացները․ ՊՆ Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներինԲագրատ Սրբազանը այսօր Աննա եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Պուտինը զրույցի է կանչել Փաշինյանին. «Պուտինի համբերությունը սպառվել է» ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Փաշինյանը սեփական խաղն է սկսելՏարադրամի փոխարժեքն այսօրՔաղաքագետներ Բրեդիխինը և Գևորգյանը կանխատեսել են Փաշինյանի հրաժարականը` բողոքի ակցիաների պատճառովԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է «Կորցնելով լեգիտիմությունը` Փաշինյանը սպառնում է եկեղեցուն բռնաճնշումներով» Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ ՀԱՊԿ-ում դավաճանություն է. Փաշինյանը ցանկանում է «շահեկան պայմաններով» վիճել Մոսկվայի հետ Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին. պատմության այս օրը (1 հունիս) Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)
Ամենադիտված