Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելոռուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1893 –ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

1907 –ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1932- Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:

1932 –ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:

1936- Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:

1940 –ծնվել է գեղանկարչուհի Ծովինար Բեքարյանը:

1940 –ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ պարզ է դարձել, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

1959- Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

1975 –վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:

1987 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:

2005-Հայաստանի կառավության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտեր չցանկացած, չստացած և դրա արդյունքնում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

2008 –կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ: Գագիկ Ջհանգիրյանը ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

2012- Կառավարությունը ամբողջությամբ զրոյացանել է 1996-2008 ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:

2016- Հայաստանի չորրորդ օմբուդսմեն է դարձել Արման Թաթոյանը:

2018 –վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

1744 —ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը:

1821 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:

1847 —ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:

 1855 – վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:

1874 —անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը արտոնագրել է իր կողմից «Sphairistike» անվանված խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:

1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:

1883 –ծնվել գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսը:

1886- Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալյումինիում:

1893 – Ռուդոլֆ Դիզելը արտոնագրել է իր ստեղծած շարժիչը՝ դիզելային շարժիչը:

1903 —Կուբան ԱՄՆ-ին է հավերժ օգտագործման հանձնել Գուանտանամո ռազմաբազան:

1905 —ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին Ռոտարի ակումբը:

1918 —Կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանին:

1941 —առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում:

1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

1944- ԽՍՀՄ-ում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:

1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:

1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:

1953 —Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:

1955 –վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը:

1992-տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):

1997 —ռուսական ուղեծրային «Միր»կայանում, երբ այնտեղ է եղել ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ,  հրդեհ է բռնկվել:

1999 —Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ:

2006 —Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:

2008-Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ ՍրբազանԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինԵրկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ ՍրբազանՄիջազգային վալյուտային հիմնադրամ. Պետական պարտքի գծով Վրաստանը 141-րդն է աշխարհումԷժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասինՍարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ)Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՆեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվելԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումըԱրևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. ԼավրովԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելԳնել Սանոսյանն այցելել է հեղեղից ջրածածկ եղած Քարկոփ բնակավայր (լուսանկարներ)«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1,700 մարդ Իսրայելը պատասխանել է ԲայդենինԲագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունի Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ)Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել․ ուշագրավ մանրամասներՀիսուն տարի անց կարող է Ուկրաինա չլինել. ԿարլսոնՌուսաստանն ու ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում (լուսանկարներ, տեսանյութ) 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբանԹուրքիայում մտահոգված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբԲաքուն սպառնում է՝ Հայաստանի համար անախորժությունները նոր են սկսվելուՎթար Աշտարակ-Թալին ճանապարhին, զnh կա․ նոր մանրամասներ Արդյո՞ք Հայաստանում բողոքի ցույցերը կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի տապալմանը Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներինՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատումԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեցՍերգեյ Պերմինովը Հայաստանի վարչապետի հրաժարականի հանրահավաքների մասին. «Կառավարության կայունությունը կարող է վտանգված լինել» Խոշոր վթար․ զnh ու վիրավnրներ կան (տեսանյութեր, լուսանկարներ) Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան
Ամենադիտված