Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բարության ինքնաբուխ արտահայտման համաշխարհային օր, Կոսովո՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Ուսանողական ջոկատների օր, Հին Հռոմ՝ Կվիրինալին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

440– վախճանվել է Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ Մեսրոպ Մաշտոցը։

1824 – ծնվել է դրամագետ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Կղեմես Սիպիլյանը, որը, շրջագայելով Հայաստանի, Անդրկովկասի, Պարսկաստանի, Փոքր Ասիայի, Միջագետքի և Կիլիկիայի մի շարք վայրերում, հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամները, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։

1885 –ծնվել է դերասանուհի Նինա Մանուչարյանը:

1887– ծնվել է նշանավոր լեզվաբան, լեզվագետ Գրիգոր Ղափանցյանը։

1919 –վախճանվել է Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1924 – ծնվել է Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանը։

1945 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսը:

1947 –ծնվել է դերասան Լևոն Շարաֆյանը:

1947 —ԽՍՀՄ-ում սկսվել է հեռարձակվել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

1950 –վախճանվել է գեղանկարիչ, գրաֆիկ Տիգրան Փոլատը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բրազիլիայի հետ:

1994 –վախճանվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը:

-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հետախուզական  Су-24МР-ին ուղեկցելիս` Հայաստանի Վեդու շրջանի տարածքում խփվել է ադրբեջանակaն МиГ-21 ինքնաթիռը, օդաչուն կատապուլտվել է և գերի ընկել:

2003- Երևանում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ու իր աջակիցների  վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը:

2006-Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան է դարձել իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, որը մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:

2011- ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:

2015-Բերման են ենթարկվել ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ անդամներ:

2020- Հանկարծամահ է եղել անվանի լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1454 —Բուրգունդիայի հերցոգ Ֆիլիպ 3-րդ Բարին տվել է Ֆազանի երդումը և պարտավորվել մասնակցել Հռոմի պապի նախատեսվող խաչակրաց արշավանքին:

1500 —տեղի է ունեցել ճակատամարտ Հեմմինգշտեդտի մոտ, որի ժամանակ դանիական թագավորական բանակը ջախջախվել է Դիտմարշենի հանրապետության գյուղացիական աշխարհազորի կողմից:

1600 —ըստ աշխարհիկ դատարանի որոշման` Ջորդանո Բրունոյին հանձնել են ինկվիզիցիային, որպեսզի այրեն Փարիզի Ծաղիկների հրապարակում, որը և տեղի է ունեցել:

1673– վախճանվել է ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերը։

1720 —Իսպանիայի և Քառյակ դաշինքի միջև կնքվել է Հաագայի հաշտության պայմանագիրը, որը վերջ է դրել Քառյակ դաշինքի պատերազմին:

1781 —ծնվել է ֆրանսիացի բժիշկ Ռենե Լաեննիկը, որը հայտնագործել է ստետոսկոպը և հանդիսանում է բժշկության մեջ կլինիկո-անատոմիական հետազոտման մեթոդի հիմնադիրներից մեկը:

 1792 –ծնվել է Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող Կարլ Էռնստ ֆոն Բերը, որը հանդիսանում է սաղմնաբանության հիմնադիրը:

1796 —ծնվել է գերմանացի Ճապոնիայի հետազոտող ֆիլլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդը:

1814 —Մորմանի մոտ Նապոլեոնի բանակը ջախջախել է գրաֆ Պալենի ղեկավարած ռուսական բանակին:

1852 —Սանկտ-Պետերբուրգում բացվել է էրմիտաժը:

1864 —տեղի է ունեցել սուզանավի առաջին մարտական օգտագործման հաջողված դեպքը. Չարլտոնի նավահանգստում Կոնֆեդերացիայի «Հանլի» սուզանավը խորտակել է Միության «Հաուսատոնիկ» ռազմանավը:

1877 —ծնվել է ֆրանսիացի զինվորական և քաղաքական գործիչ Անդրե Մաժինոն:

1904 – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել է Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերայի առաջնախաղը։

1968 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվել է Բասկետբոլի փառքի սրահը։

1979 –Չինաստանի ժողովրադա-ազատագրական բանակը ներխուժել է Վիետնամ, սկսվել է վիետնամա-չինական պատերազմը։

1993 —հիմնադրվել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը:

2003 –վախճանվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

2008 – Կոսովոն հայտարարել է իր անկախությունը Սերբիայից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ ՍրբազանԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինԵրկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ ՍրբազանՄիջազգային վալյուտային հիմնադրամ. Պետական պարտքի գծով Վրաստանը 141-րդն է աշխարհումԷժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասինՍարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ)Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՆեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվելԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումըԱրևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. ԼավրովԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելԳնել Սանոսյանն այցելել է հեղեղից ջրածածկ եղած Քարկոփ բնակավայր (լուսանկարներ)«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1,700 մարդ Իսրայելը պատասխանել է ԲայդենինԲագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունի Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ)Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել․ ուշագրավ մանրամասներՀիսուն տարի անց կարող է Ուկրաինա չլինել. ԿարլսոնՌուսաստանն ու ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում (լուսանկարներ, տեսանյութ) 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբանԹուրքիայում մտահոգված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբԲաքուն սպառնում է՝ Հայաստանի համար անախորժությունները նոր են սկսվելուՎթար Աշտարակ-Թալին ճանապարhին, զnh կա․ նոր մանրամասներ Արդյո՞ք Հայաստանում բողոքի ցույցերը կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի տապալմանը Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներինՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատումԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեցՍերգեյ Պերմինովը Հայաստանի վարչապետի հրաժարականի հանրահավաքների մասին. «Կառավարության կայունությունը կարող է վտանգված լինել» Խոշոր վթար․ զnh ու վիրավnրներ կան (տեսանյութեր, լուսանկարներ) Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Իրավիճակը՝ աղետի գnտnւմ
Ամենադիտված