Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խեցգետիններն այսօր ստիպված կլինեն կարևոր որոշումներ կայացնել․ փետրվարի 25-ի աստղագուշակը

Խոյ: Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել: Կենսական ներուժը ցածր է: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը և ուժասպառ անող ֆիզիկական մարզումները ցանկալի չեն: Այնուամենայնիվ, ձեռքերը ծալած նստել չարժե: Անգործությունը կարող է տրամադրություն փչացնել, նշանի շատ ներկայացուցիչներ կընկճվեն և կհուսահատվեն: Փորձեք որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել, ներգրավեք նաև ընկերներին, մտերիմներին․ դա դրականորեն կազդի ձեր տրամադրության վրա, նաև զվարճալի կլինի:

Ցուլ: Այսօր չարժե ուղևորությունների հետ կապված ծրագրեր կազմել: Տհաճ միջադեպերի վտանգը մեծ է, իսկ դրանք հետագայում կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ չափից շատ կկարևորեն շրջապատի կարծիքը և հաճախ ջանք ու եռանդ չեն խնայի՝ իրենց համար անհետաքրքիր ծրագրերի իրականացմանը հասնելու համար: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերից խուսափել չի ստացվի: Ձեր նկատողությունները կարող են վիրավորել: Խորհուրդ չի տրվում կարևոր թեմաներ քննարկել:

Երկվորյակ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Վերջիններս այսօր կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Օրվա առաջին կեսին ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սիրելիի հետ վիճաբանությունները ևս չեն բացառվում: Չի ստացվի հասկանալ մտերիմներին, կարդալ նրանց մտքերն այն դեպքում, երբ վերջիններս ձեզնից նման սպասելիքներ ունեն: Երեկոն շատ ավելի հաջող կդասավորվի: Կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, այն կօգնի առանց երկար մտածելու ճիշտ որոշումներ կայացնել:

Խեցգետին: Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար: Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

Առյուծ: Նպատակահարմար օր է անցյալում սկսած կարևոր և մեծամասշտաբ գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքը հնարավոր է՝ չարդարացնի ձեր սպասելիքները, սակայն իրադարձությունների զարգացումը կապացուցի, որ ամեն բան կարգին է: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ, նախասիրություններ: Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգհարազատ է: Հրաշալի օր է նոր բաներ սովորելու համար: Սիրահարված Առյուծների համար օրը հանգիստ կանցնի, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչները բարդ խնդիրների առջև կկանգնեն: Չեն կողմնորոշվի մարդկանց հետ շփումներում: Կկասկածեն, թե նրանցից ով է արժանի ուշադրության, իսկ ով՝ ոչ:

 

Կույս: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի: Հրաշալի օր է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար, սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Սիրահարված Կույսերը կարող են լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ և դրական լիցքեր ստանալ:

Կշեռք: Բարդ օր է սպասվում: Անցած-գնացած որոշ խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում: Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով հնարավոր է՝ ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Կարիճ: Ստիպված կլինեք ծրագրերից շեղվել, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն բան լավ կդասավորվի: Մի վախեցեք իմպրովիզներից, դրանք այսօր ձեր օգտին են: Ձեր նպատակասլացությունը շատերին կհիացնի, կօգնի գրավել նրանց ուշադրությունը, ովքեր հետաքրքիր են ձեզ: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Քրոնիկ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Ուշադրություն դարձրեք առողջությանը, խնայեք ձեզ: Առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել: Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է՝ որոշակի գումար ստանաք: Կենսական ներուժը բարձր է, օրվա ընթացքում ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ակտիվ հանգիստը, սպորտով զբաղվելը կամ պարզապես մաքուր օդում զբոսանքները տրամադրություն կբարձրացնեն: Ընկերների հետ շփումը կոգեշնչի, կծնվեն նոր գաղափարներ: Էներգիայի մեծ հոսք կզգաք:

Այծեղջյուր: Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն և ձախողման դեպքում կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը: Նպատակահարմար օր է փոքր գնումներ կատարելու համար: Կարող եք որոշակի գումար ստանալ, ինչը ճիշտ ժամանակին կլինի: Անձնական հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, լուրջ խնդիրներ ևս չեն ծագի:

Ջրհոս: Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով, սակայն որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից, հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել: Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի: Եթե ռոմանտիկ ժամադրության եք պատրաստվում, ապա պատրաստ եղեք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնելու և հաճելիորեն զարմացնելու սիրելիին, հակառակ դեպքում ձանձրույթն ու հիասթափությունն անխուսափելի են:

Ձկներ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրության կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա, ինչը, սակայն, չի ստացվի: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում, և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի, իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա: Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:

«Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա2026 թվականին Սևանա լճում կթույլատրվի սիգի ավելի շատ արդյունագործական որս իրականացնելՄելիքյանների հանգիստը Դուբայում Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ Ռուսաստանը կշարունակի նավթի մատակարարումները Կուբային Ռազմավարական հարձակողական կրճատումների պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կառաջնորդվի ազգային շահերով․ Կրեմլ Արարատից հայտնում են 4 վիրավորի մասինՌուսաստանը և Ուկրաինան համաձայնել են փոխանակել 314 ռազմագերիների Գեղարքունիքի մարզում գյուղացիները մեկ ժամ փակել են գլխավոր ճանապարհը՝ բողոքելով էկոպարեկների գործողությունների դեմՄոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից ՀՀ-ին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին․ Լավրով Դավիթ Մանուկյանը նույնպես դատապարտվել է ցմաh ազատազրկման Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկմանՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան Խոշոր վթար՝ ԱրագածոտնումԱրկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին Երևանում քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել էԱրևմուտքը չի հավատում Փաշինյանի «արցունքներին» Ռուսաստանից արդեն բացահայտ սպառնում են Փաշինյանի իշխանությանը Նվաստացում Աբու Դաբիում. ինչպես խախտեցին դիվանագիտական արարողակարգըՎթարային ջրանջատումներ կլինենՄի՛ հիշատակեք «5-րդ հոդվածը», Ֆինլանդիան զգուշացրել է ԱՄՆ-ին Ուկրաինայի վերաբերյալ «Ման Սիթին» հաղթեց «Նյուքասլին»․ եզրափակիչը կլինի «Արսենալի» դեմ «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը Մասնագետները գնահատել են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը. խափանումներ Իրանում, և այլընտրանք Ադրբեջանի միջոցով Սպասվում է քամու ուժգնացումՀարկ կլինի ընտրել. ոչ ոք չի կարող միաժամանակ շախմատ, շաշկի և նարդի խաղալ նույն տախտակի վրա. «Փաստ»ՔՊ-ն հիմա էլ փորձում է սահմանափակել լրատվամիջոցներին Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար էներգիա. էլեկտրաէներգետիկ արդյունաբերության վիճակը և հեռանկարները «Մեր ձևով»-ը՝ որպես այլընտրանքային ուղի. առողջապահությունից մինչև տնտեսություն Փաշինյան. Հայաստանը չի պատրաստվում պատերազմի Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում Քոչարյանը «Թրամփի ճանապարհը» անվանել է Հայաստանի համար գլխավոր սպառնալիք ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Մարտակերտի ռազմաճակատում. պատմության այս օրը (05 փետրվար)«Գարիկի մասին միշտ ժպիտով ու սպասումով եմ խոսում». սերժանտ Գարիկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Այգեհովիտի մատույցներում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու և արծաթի գները նվազել են Ինչո՞ւ են պետական կառավարման համակարգում շատերն աթեիստ. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԵրևան-Երասխ ճանապարհին արտակարգ է եղել․ ինչ է հայտնիՍա դասական իմաստով անսահման անորոշություն է, իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է. «Փաստ»Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»Նոր մանրամասներ. տելեկոմներ-վճարահաշվարկային կազմակերպություններ լարվածությանն արձագանքում են վերջիններս. «Փաստ»1 տարում 6 գույք է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը. «Ժողովուրդ» Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին. «Հրապարակ» Շտապօգնության համակարգում կներդրվի մոտոմիավոր. նախագիծ. «Փաստ»ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում. «Հրապարակ» Փորձելու են համայնքապետերին «իրենցով անել». «Փաստ»
Ամենադիտված