Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խեցգետիններին իրադարձություններով հագեցած օր է սպասվում․ փետրվարի 18-ի աստղագուշակը

Խոյ: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն հանգամանքները, հանգստություն պահպանեք: Անգամ ծայրահեղ իրավիճակներում մի կորցրեք ինքնատիրապետումը: Հավասարակշռության պահպանման հարցում կօգնեն հանգստացնող վարժությունները: Ոչ մի դեպքում ցույց մի տվեք շրջապատին, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Կարող եք զբաղվել տնային գործերով: Կնցաղային հոգսերը չեն ձանձրացնի: Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ տարաձայնություններ, կստեղծվեն խնդիրներ, որոնց լուծումը շատ ժամանակ կպահանջի:

Ցուլ: Բարդ օր է սպասվում բոլոր նրանց, ովքեր հեշտ տրվող հաղթանակների են սովոր: Առավել ուշադիր եղեք: Գործերից շեղվելու, վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, շրջապատում՝ մի շարք անախորժություններ: Մտերիմների ուշադրության և աջակցության կարիքը կունենաք: Վերջիններս կքննադատեն ձեր վարքագիծը, կստիպեն հրաժարվել կարևոր ծրագրերից և կենտրոնանալ, իրենց կարծիքով, ավելի իրական նպատակների վրա: Կլսեք բոլոր խորհուրդները, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց:

 

Երկվորյակ: Հրաշալի օր է հատկապես նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում և պատրաստ են քայլեր ձեռնարկել դրանց իրագործման համար: Համախոհներ փնտրելու կարիք չեք ունենա, նրանք իրենք ձեզ կգտնեն և օգնություն կառաջարկեն: Հրաշալի օր է գործնական համագործակցություն սկսելու համար, այն երկարատև և արդյունավետ կլինի: Սիրելիի հետ հարաբերությունները ներդաշնակ են, ինչը կուրախացնի: Մտերիմների հետ ևս կհաջողվի փոխըմբռնման հասնել: Ձեզ հասկանում և գնահատում են, ինչն անչափ հաճելի է:

Խեցգետին: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Զերծ մնացեք ֆինանսական խարդախություններից, շռայլություններ թույլ մի տվեք, դրամական միջոցները խնայողաբար օգտագործեք: Հույս չունենաք, թե հակառակորդի ձախողումից կարող եք օգուտ քաղել, չկարծեք, թե մրցակցի վրիպումը ձեզ համար շահեկան կլինի: Հրաշալի օր է մարդկանց հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու և աջակցելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, մինչդեռ արդեն սկսված սիրային հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Առյուծ: Ամեն բան լավ կդասավորվի: Իրադարձությունները կհաջորդեն միմյանց, ստիպված կլինեք արագ կողմնորոշվել և արձագանքել: Մտերիմներն ուշադրություն կպահանջեն: Նրանցից ոմանք օգնության կարիք կունենան, ոմանք՝ խորհրդի, և ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել ձեր սեփական խնդիրներով: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ կգիտակցեն, թե ինչ է նշանակում վայելել միայնությունը, անգործության տրվել, անիմաստ գործերով զբաղվել: Այդ կերպ կկարողանաք վերականգնել ուժերը, հոգեկան հավասարակշռությունը: Ծուլության համար մի հանդիմանեք ձեզ, այն այսօր օգտակար է:

Կույս: Օրվա մեծ մասը լավ կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր գործնական են տրամադրված: Կարող եք հաջող բանակցություններ վարել, շահեկան գործարքներ կնքել: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Մտերիմների հետ շփումը կուրախացնի, նրանց հետ ձեզ վստահ և հանգիստ կզգաք, կմոռանաք բոլոր դժվարությունների մասին: Օրվա ընթացքում հնարավոր է՝ որոշ խնդիրներ ծագեն: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, այսօր հնարավորություն կունենան ճիշտ որոշումներ կայացնելու, դուրս գալու այդ իրավիճակից և նոր կյանք սկսելու:

Կշեռք: Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք: Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը ճիշտ տեղին կլինի, վերջիններս ամեն բան կանեն, որ ձեզ հարմարավետ զգաք:

 

Կարիճ: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Այս ժամանակահատվածում շատ երազանքներ կիրագործվեն, մի շարք ծրագրեր կյանքի կկոչվեն, և առհասարակ, ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Սակայն այս ամենը երկար չի տևի: Բացասական միտումների ազդեցությունն իր մասին զգացնել կտա: Մտերիմների հետ հնարավոր են լուրջ խնդիրներ: Երեկոյան ինքնազգացողությունը կվատանա, խոցելի կլինեն նրանք, ովքեր վերջերս շատ են աշխատել՝ չխնայելով իրենց: Հետևեք առողջ ապրելակերպի կանոններին, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Աղեղնավոր: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց մեջ կբացահայտեն նոր տաղանդներ, որոնց մասին պատկերացում անգամ չեն ունեցել: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

Այծեղջյուր: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի ծանր ֆիզիկական աշխատանք կատարող Այծեղջյուրների մոտ: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

Ջրհոս: Դժվար օր է սպասվում նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր ստիպված կլինեն շփվել ազդեցիկ կանանց հետ: Օրվա ընթացքում շարք խնդիրներ կծագեն՝ մանր անախորժություններից մինչև լուրջ միջադեպեր, որոնք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Փոխարենը ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լավ լեզու կգտնեք: Հետևեք փորձառու մարդկանց, տարեց ազգականների խորհուրդներին: Ֆինանսական հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել չարժե: Խուսափեք չծրագրված ուղևորություններից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սովորույթներից:

Ձկներ: Ամեն բան լավ կդասավորվի, եթե թույլ չտաք անծանոթ կանանց միջամտել ձեր գործերին: Վերջիններիս մեղքով կարող եք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Զերծ մնացեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ ձեր անձնական հարցերը քննարկելուց, այսօր նրանք վստահելի զրուցակից չեն: Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կծնվեն նրանց մոտ, ովքեր ցանկություն ունեն բարելավելու իրենց ֆինանսական վիճակը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են բացահայտել, որ առանց ջանքեր գործադրելու էլ կարելի է գումար վաստակել:

Ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)
Ամենադիտված