Ուսերը բաց ճերմակ զգեստ․ Հասմիկ Խոջյանը քնքուշ կերպարում
ՖՈՏՈԵրիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր կադրեր է հրապարակել հետեւորդներին ու երկրպգուներին ներկայացնելով իր հմայիչ ու քնքուշ կերպարը։
Instagram-ում հրապարակված լուսանկարներում երիտասարդ դերասանուհին գեղեցիկ շպարով ու վարսահարդարմամբ է, կրում է ճերմակ, ուսերը բաց, ոտքերի հատվածում բացվածքով, ժանյակավոր զգեստ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին հարցրել է հետեւորդների կարծիքը՝ նրանց առաջարկելով ընտրել առաջին կամ երկրորդ տարբերակը։
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երիտասարդ դերասանուհին ավտոմեքենայի մեջ էր։ Նա ձմեռային կերպարում էր․ կրում էր մուգ երանգի վերարկու։ Հասմիկն արձակել էր վարսերն ու վառ շպար ընտրել։ «Բոլորիդ մաղթում եմ լավ տրամադրություն», - հրապարակմանը կից գրել էր նա։