Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոփ 10 անունները Հայաստանում. ինչպես են ծնողները կոչում իրենց երեխաներին

Հայաստանում ամենատարածված անունների վարկանիշային աղյուսակը գլխավորել են Դավիթը և Նարեն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեցին ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից։

 Անցած տարի 1813 տղայի անվանել են Դավիթ։ Ամենայն հավանականությամբ, փոքրիկներին այդպես են անվանում ի պատիվ «Սասունցի Դավիթ» էպոսի սիրված հերոսի։

Ի դեպ, Դավիթը 2015թ.–ից է առաջատար։ Այդ ժամանակ 133 նորածինների կոչել են Դավիթ։ Ցուցանիշն անփոփոխ է մնացել 2016թ–ին։ Իսկ արդեն 2017թ–ին այդ անունը ստացել է 163 երեխա։

 Իրավիճակը չի փոխվել նաև «թավշյա հեղափոխությունից» հետո, թեև շատերը ենթադրում էին, որ 2018թ.–ի ապրիլից հետո ծնողները կսկսեն իրենց որդիներին կոչել Նիկոլ` ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ դուստրերին` Աննա` ի պատիվ պետության ղեկավարի տիկին Աննա Հակոբյանի։

 Սակայն Նիկոլ և Աննա անունները չեն մտել 2018թ.–ի Հայաստանում ամենատարածված անունների տասնյակի մեջ։

 Վարկանիշում երկրորդ տեղ է զբաղեցնում Նարեկ անունը։ Այդպես են կոչվել 1439 տղաների։ Միաժամանակ, Նարեկ անունը հայերի շարքում զբաղեցնում է պատվավոր չորրորդ հորիզոնականը արդեն չորրորդ տարին շարունակ։ Այսպես, 2015թ.–ին այդպես կոչել են 103, 2016թ–ին` 124, 2017թ–ին` 118 նորածինների։

 Ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է Հայկ անունը։ 716 տղա այդպես է կոչվել։ Ի դեպ, 2017թ.–ին Հայկը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Այդ ժամանակ ընդամենը 55 երեխա է ստացել այդ անձնանունը։ 2015 և 2016թթ–ին ցուցանիշը միանման է եղել` 65 նորածին։

 2018թ.–ին տղամարդկանց տարածված անունների շարքում Տիգրանն է եղել, որը զբաղեցրել է չորրորդ տեղը (706 տղա)։ 2017թ.–ին այդ անունը հայտնվել է երրորդ հորիզոնականում (87 հոգի), 2016թ.–ին` վեցերորդ (57 երեխա), 2015թ.–ին` երրորդ (70 հոգի)։

 2018թ,–ին վարկանիշի առաջին հնգյակը եզրափակում է Մարկ անունը (677 տղա)։ Մինչդեռ նախորդ տարիներին այդ անունը նույնիսկ չի մտել առաջին տասնյակի մեջ։

 2018թ.–ին վեցերորդ տեղն է զբաղեցրել Ալեքս անունը (644 երեխա), յոթերորդ տեղը` Արեն (592), ութերորդը` Գոռ (586), իններորդը` Արթուր (561), տասներորդը` Արմեն (472)։

 Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա 2018թ.–ին նորածիններին կոչել են Նարե` պարսական Նար անվան հայկական տարբերակով։ Այն վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը` վերադարձնելով 2015թ.–ի իր դիրքերը։ 2016թ.–ին այդ անունը ցուցակում երրորդն է եղել (70 աղջիկ), իսկ 2017թ.–ին` հինգերորդը (65 աղջիկ)։

 Անցած տարի աղջիկների ամենատարածված անունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել Մարիան, այսպես կոչվել է 783 աղջկա։ 2015թ.–ին այն զբաղեցրել է ընդամենը յոթերորդ տեղը։ Իսկ 2016թ.–ին և 2017թ–ին`առաջին տեղը` 92 և 89 ցուցանիշներով։

 2018թ.–ին վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում հայտնվել է Մանեն։ Այդպես են կոչվել 703 նորածին աղջիկ։ 2015 և 2016թթ.–ներին այն եղել է ութերորդ տեղում` 57 և 50 ցուցանիշներով։ 2017թ.–ին այս անվան նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է. արդեն 70 աղջիկ կոչվում է Մանե (վարկանիշում չորրորդ տեղը)։

 

2018թ.–ին տասնյակի մեջ մտել են նաև աղջիկների այս անունները. Մարին չորրորդն է (665), Էլենը` հինգերորդը (564), Մարիամը` վեցերորդը (562), Անին` յոթերորդը (553), Միլենան` ութերորդը (549), Անահիտը` իններորդը (542), Արփին` տասներորդը (516)։

 

Նշենք, որ 2018թ,–ի Հայաստանում գրանցվել է 14 հազար 561 ամուսնություն և 4 հազար 296 ամուսնալուծություն։ 2019թ.–ի սկզբին արդեն գրանցվել է 979 ամուսնություն և 135 ամուսնալուծություն։

«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան
Ամենադիտված