Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնի 6 տհաճ հոտ, որոնք կարող են հուշել վտանգավոր հիվանդությունների զարգացման մասին

Երբեմն օրգանիզմում զարգացող այս կամ այն հիվանդության մասին հուշող ախտանշան կարող է լինել մարմնի արտասովոր հոտը, սակայն մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում մարմնի հոտի փոփոխությանը: Մասնագետները ներկայացրել են մարմնի 6 տհաճ հոտ, որոնք կարող են հուշել առողջական խնդիրների մասին:

Ացետոնի հոտ

Մարդու քրտինքի հոտի նման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել առողջական տարբեր խնդիրներով, սակայն առավել հաճախ ացետոնի հոտը հուշում է շաքարային դիաբետի մասին: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետևանքով օրգանիզմում ավելանում է կետոնային մարմինների քանակությունը, որոնցից մարմինը փորձում է ազատվել այդ թվում նաև քրտինքի միջոցով: Ացետոնի սուր հոտը կարող է հուշել դիաբետիկ կոմայի բարձր հավանականության մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Շաքարային դիաբետից բացի ացետոնի սուր հոտը կարող է հուշել նաև մի շարք այլ խանգարումների մասին, այդ թվում նաև մարսողական համակարգի հետ կապված խնդիրների, երիկամների ու լյարդի աշխատանքի խանգարման, ինչպես նաև մանրէներով, բակտերիաներով կամ վիրուսներով վարակման:

Կատվի մեզի հոտ

Կատվի մեզի հոտ հիշեցնող տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել երիկամների հիվանդություններով, այդ թվում՝ քրոնիկ երիկամաբորբով, պիելոնեֆրիտով և ուրեմիայով: Բացի այդ, այս հոտով կարող են դրսևորվել նաև լյարդի հիվանդությունները, էնդոկրին համակարգի խանգարումները, տուբերկուլոզն ու մարսողական համակարգի աշխատանքի խանգարումները:

Քացախի հոտ

Քացախի սուր հոտով ուղեկցվող առատ քրտնարտադրությունը վկայում է շնչառական ուղիների կամ թոքերի հիվանդությունների մասին: Կանանց դեպքում նման տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել կրծքի հետ կապված լուրջ խնդիրներով, օրինակ՝ մաստոպաթիայով:

Ձկան հոտ

Ծովի աղի կամ ձկան հոտը սովորաբար առաջանում է նյութափոխանակության խանգարումների դեպքում: Կանանց դեպքում նման հոտը նաև լուրջ պատճառ է գինեկոլոգիական բուժզննում անցնելու համար, քանի որ այն կարող է պայմանավորված լինել սեռավարակներով:

Քաղցր մրգային հոտ

Քաղցր մրգային հոտը, որը կարող է անգամ նեխած մրգերի հոտ հիշեցնել, կարող է հուշել արյան մեջ շաքարի բարձ մակարդակի ու շաքարային դիաբետի մասին: Բացի այդ, նման հոտը կարող է պայմանավորված լինել նաև դիֆթերիայով:

Նեխած մսի հոտ

Նման տհաճ հոտը սովորաբար պայմանավորված է լինում օնկոլոգիական հիվանդություններով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերըԴատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էԵվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Իրանը ստիպված կլինի համաձայնության գնալ. Թրամփ Վարժական հավաքները պատժի ու շանտաժի գործիքից հետո վերածել են ծամոնի․ ԱբրահամյանԱդրբեջանցի զինծառայող է մահացել Օմարի լեռնանցքումԵՄ հանձնաժողովը խոստանում է խստացնել ռուսների համար վիզաների տրամադրումը Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Վթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Պեսկովն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասինԾաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ ԱՄՆ-ն ու Իրանը դարձյալ հարվածել են միմյանց Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին Մոսկվան տեսնում է Հայաստանի իշխանությունների կողմից «Ուժեղ Հայաստան»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին ընտրություններից զրկելու փորձեր. Զախարովա Լենարտ Կառլը չի ​​մասնակցի Աշխարհի առաջնությանը Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է Լենինգրադի մարզում 141 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Վթարային անջատումներ կլինենՀայաստանի հավաքականի վերջնական կազմը Ղազախստանի դեմ խաղում Ռուսաստանի հերոս Նարան Օչիր-Գորյաեւն է զnhվել Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ ԵԱՏՄ շուկան կազմում է Հայաստանից սննդամթերքի և խմիչքի մատակարարման 80%-ը․ Վիտտորիա Իդրիսովա Կրասնոդարի երկրամասում ու Տյումեն քաղաքում Ուկրաինայի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին պլանային անջատումներ կլինենԻնչ եղանակ է սպասվում Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար՝ նիտրատների պարտադիր փորձարկում Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկելՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը 376 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Մշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»ԵՄ-ի «Եդեմի այգին». Հայաստանին զգուշացրել են չգնալ Ուկրաինայի ճանապարհով «Կարգավիճակ չի լինի». Տոլստոյը խոսել է առանց Ռուսաստանի ԵՄ-ի Հայաստանի ապագայի մասին
Ամենադիտված