Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի. Գոհար Հովհաննիսյան

ՎԻԴԵՈ

Այսօր ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ, ինչպես նաեւ տեղեկացել ապագա պլանների մասին:

«Ինչպես ամեն տարի, այս տարի եւս տարեդարձս մեկնարկեց անակնկալներով: Կեսգիշերին մայրիկիս տանն էի, ամուսինս էլ որոշել էր հավաքել մեր լավ ընկերներին ու ուղիղ 12:00-ին մտնել տուն: Ծաղիկներ, տոնական տորթ ու լավ մթնոլորտ, դրանից առավել էլ ի՞նչ է պետք»,- նշեց Գոհարը՝ հավելելով, որ այսօր տոնական օրը կշարունակի աշխատավայրում՝ առանց հատուկ ծննդյան խնջույքի: Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը նկատեց. «Աղջիկս դեռ շատ փոքր է անակնկալներ պատրաստելու համար, բայց այ տղաս մեծի նման որոշել էր ինձ ուրախացնել: Նա բակից ծաղիկ էր քաղել, իր ճաշակով այն փաթեթավորել էր, եւ մեծ ուրախությամբ նվիրեց ինձ: Գիտեք, թեկուզեւ այդ ծաղիկը մի քիչ էլ թոշնած էր, բայց ինձ համար շատ թանկ էր: Ես ինձ իսկապես երջանիկ մայրիկ եմ համարում»:

Գոհարը խոստովանեց, որ շատերի նման, ինքն էլ է վախենում մեծանալուց. «Կարծում եմ, չկա մեկն, ով չմտածի ու մի քիչ էլ չվախենա մեծանալուց: Պարզապես պետք է կարողանաս այդ ամենի մասին մտածելուց զատ, նաեւ վայելել կյանքն ու քեզ տրված հնարավորությունները: Հոգեպես ես ինձ 16-ում եմ զգում, բայց նաեւ գիտակցում եմ, որ մեծանալու դեմ բոլորս էլ անզոր ենք, հետեւաբար դրա վրա կենտրոնանալ պետք չէ»,- նկատեց նա:

Կյանքում թույլ տված սխալների մասին Գոհարը չի մտածում, փոխարենը՝ առաջ է շարժվում: «Իհարկե, սխալներ բոլորս ունենք, բայց ես դրանց մասին չեմ մտածում, քան որ այլեւս ոչինչ հետ բերել ու ուղղումներ անել չես կարող: Դրա համար ես միշտ շարժվում եմ առաջ ու վայելում ձեռքբերումներս»,- նշեց նա եւ շարունակեց. «Այն, ինչի ես հասել եմ երգարվեստում, հասել եմ միայն իմ աշխատասիրության եւ ընկերներիս օգնությամբ: Ճանապարհս հարթ ու հեշտ չի եղել, բայց ես գնացել եմ իմ երազանքի հետեւից ու կարողացել եմ հասնել դրան: Մասնագիտությանս մեջ այսօրվա իմ դիրքը իմ ձեռքբերումներից է, սակայն ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է: Գիտեք, տարիներ առաջ, երբ մուտք գործեցի երգարվեստ, ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի: Արդյունքում՝ այսօր իմ ընտանիքն ունեմ եւ հպարտանում եմ դրանով: Ես երբեք թույլ չեմ տա, որ մասնագիտությունս առաջին պլանում լինի. Սկզբում ընտանիքս, հետո նոր մնացյալ բաները»:

Վերջին ամիսներին Գոհարն ասես ավելի պասիվ է աշխատում, նոր տեսահոլովակներ ու աշխատանքներ կարծես թե չկան: Այս մասին խոսելիս՝ երգչուհին պատճառաբանեց, որ վերջին ամիսներին զբաղված է եղել նոր տուն տեղափոխվելով եւ ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելով, սակայն անգործության մատնված չի եղել: Ավելին՝ շուտով կտեսնենք նոր աշխատանքների պտուղները:

«Մայիս ամսին ընկերներիս հետ կմեկնենք Բոստոն, այնուհետեւ Մոնրեալ՝ համերգների: Սրանից զատ, սեպտեմբերին կբեմադրվի երաժշտական ներկայացում, որտեղ ես էլ կներկայանամ: Առաջիկայում կրկին կվերադառնամ նախկին ակտիվ գործելաոճին»,- եզրափակեց Գոհար Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված