Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա փոշմանել եմ, չէի անի...». Վիկտորյա Սահակյանը՝ «Երկուսով» սերիալում իր դերի և դաջվածքների մասին

«Երկուսով» սերիալում տարբերվող հայացքներով, աշխույժ աղջկան` Եվային, մարմանվորող դերասանուհի Վիկտորյա Սահակյանն այս շրջանում հանգստանալու ժամանակ չունի: 24-ամյա դերասանուհին սերիալից բացի, զբաղվածություն ունի միանգամից մի քանի ներկայացումներում: Վիկտորյան BRAVO.am-ին պատմել է իր եւ Եվայի նմանությունների, տրամադրության փոփոխությունների, դաջվածքների եւ թատրոնի մասին:

«Հեշտ ստացվեց»
Օրերից մի օր նամակ ստացա, որ Արամ Շահբազյանն ուզում է տեսնել ինձ Եվայի դերի համար: Գնացի այն մտադրությամբ, որ պետք է փորձնական նկարահանումներ անենք, բայց չարեցինք: Արամն ինձ հիշեց մեկ այլ նախագծի քասթինգից ու ասաց, որ ստեղծված եմ այս դերի համար: «Երկուսով»-ի անձնակազմի հետ հեշտ լեզու գտանք: Հրաշալի անձնակազմ է, արդեն ընկերացել ենք: Քանի որ Զիրոյանի հետ նույն թատրոնից ենք, ամեն ինչ ավելի հեշտ ստացվեց:

Վիկտորյա Սահակյանը


Կարծիքների մասին
Հետեւում եմ մեկնաբանություններին, կարդում եմ հաղորդագրություններն ու, բնականաբար, որպես դերասանուհի՝ ինձ շոյված եմ զգում: Երբ ձմռան ցրտին նկարահանվում ես ու սառչում, գալիս ես տուն, կարդում դրական կարծիքները, մոտիվացվում ես: Կան նաեւ բացասական կարծիքներ, դրանցից վատ չեմ զգում: Քանի դեռ կարծիքը վիրավորանք չի դարձել, սրտնեղել պետք չէ: Հեռուստադիտողի ցանկացած կարծիք պետք է ընդունել ու փորձել շտկումներ անել:

«Շատ նման ենք»
Սիրում եմ կերպարս, ուրախ եմ, որ ընդգծված բնավորություն ունի: Ես ու Եվան շատ նման ենք: Եվան երազանքներով աղջիկ է, ձգտում է ազատության, եկել է գյուղից ու  մտածում է, որ առաքելություն ունի այս աշխարհում: Ես էլ Կապանից եկա Երեւան, որ սովորեմ, կառուցեմ իմ կյանքը: Սկզբում շատ դժվար էր, չունեի ոչ մի ծանոթ, ով կարող էր օգնել, բայց հասա այն ամենին, ինչի մասին երազում էի: Ես չեմ էլ փորձում այլ կերպ խաղալ. նույնականանում եմ կերպարիս հետ: Ով ասում է, որ իր ու իր կերտած կերպարի մեջ նմանություն չկա՝ ստում է:

Վիկտորյա Սահակյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


«Տրամադրության մարդ եմ»
Սիրում եմ հաճախ փոփոխություններ անել, տրամադրության մարդ եմ: Կարող եմ շատ արագ որոշել ու փոխել մազերիս գույնը, կտրվածքը, նոր դաջվածք անել: Կարծում եմ՝ հասուն աղջկա համար այնքան էլ լավ հատկանիշ չէ: Կան որոշումներ, որոնք պետք է կայացնել միայն երկար մտածելուց հետո: Ունեմ երկու դաջվածք.  մեկը շատ փոքր է՝ ոտքիս, մյուսը ձեռքիս վրա է ու բավական մեծ է: Քանի որ ես համաստեղությամբ առյուծ եմ, մտածեցի՝ պետք է ձեռքիս առյուծ լինի: Հիմա փոշմանել եմ, չէի անի:

Թատրոնի մասին
Այս աշխարհում իմ ամենասիրելի կառույցը թատրոնն է: Թատրոնն այն վայրն է, որտեղ ես ինձ լիարժեք եմ զգում, կարողանում եմ ստեղծագործել: Հիմա զբաղվածություն ունեմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման մեջ, խաղում եմ Դայայի դերում, «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման մեջ չորս աղջիկներից մեկն եմ, խաղում ենք հենց մեր անուններով: Խաղում եմ նաեւ #saveմիլիոն ներկայացման մեջ, որի գլխավոր կերպարում Մկրտիչ Արզումանյանն է: Հանգստանալու ժամանակ չունեմ:

Զրուցեց`Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները` Վիկտորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից Չինաստանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Վաշինգտոնի կողմից միակողմանի միջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք աջակցություն են ցուցաբերում Իրանին Օգոստոսի 24-ին մինչև ժամը 20:00-ն գազ չի լինի Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի ըմպելիքների 3 տեսակի արտադրությունը Ռուս զբոսաշրջիկներին Վրաստանում ընդունում են որպես արժեքավոր հյուրերՋրասուզակ Վահե Մելքոնյանի աշխատավարձը բարձրացվել է Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Ավելի հեշտ է համաձայնվել. Հայաստանը չի կարողանա փոխարինել ռուսական շուկան ԵվրոպայովՈրքա՞ն է լինելու ձեր կենսաթոշակը․ այժմ կարող եք ինքնուրույն հաշվարկել Ադրբեջանը մշակում է Հյուսիս-Հարավ միջանցքը. Արդիականացնում է երկաթուղային գիծը մինչև Ռուսաստանի սահման Հայտնաբերվել է 83-ամյա գեներալ-մայոր Իգոր Լապտեւի մարմինը Քաղաքագետ Դունամալյանը առաջարկել է դեպրեսիվ մոդել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարելավելու համարՅայա Տուրեի կանխատեսումը Տիգրան Բարսեղյանի վերաբերյալ սկսում է իրականանալ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում «Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՀայկական Սոչի. Փաշինյանը ռուսական փողերով տնտեսական բում է ստեղծում, բայց դա ծուղակ էՈ՞ր եվրոպական երկիրը կցանկանա առաջինն ընդունել ռուսական hրթիռները, ոչ մի երկիր չի ցանկանա հայտնվել այդ վիճակում, ու նման կերպ օգնել Ադրբեջանի բարեկամ Ուկրաինային. Զաքարյան Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 11 վագոն ցորեն և 4 վագոն գարի «Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի «Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը․ պատմության այս օրը (21 օգոստոս)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պապիկյանի դեմ բունտ է հասունանում. «Հրապարակ» ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից․ «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքել50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՄեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը
Ամենադիտված