Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձկներն այսօր կարող են չմտածված քայլերի գնալ․ փետրվարի 16-ի աստղագուշակը

Խոյ: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր կարևոր հարցերում բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

Ցուլ: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդիկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան: Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

Երկվորյակ: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում: Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկին, իսկ արտաքին տեսքը տպավորիչ է անգամ ամենաբծախնդիր անձանց համար:

Խեցգետին: Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել, հատկապես եթե խոսքը գնում է աշխատանքի մասին: Մասնագիտական ոլորտում որոշ խճճված իրավիճակներ կստեղծվեն: Ճիշտ որոշումներ կայացնել հեշտ չի լինի, սակայն ձեր կենսափորձի շնորհիվ կկարողանաք լուծումներ գտնել: Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա ճիշտ կվարվեք, եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե նրանք ձեր գործերից անտեղյակ են: Ուշադրություն դարձրեք առողջությանը։ Եթե այսօր հոգ տանեք ձեր մասին, ապա ապագայում կխուսափեք մի շարք լուրջ խնդիրներից:

Առյուծ: Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, և ինչպես կդասավորվեն հանգամանքները, վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում: Ծրագրերը փոխել չարժե: Կարող եք նոր համախոհներ գտնել: Նոր բացահայտումներ կանեք, գործի վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում: Հաջող զուգադիպություններն ու հանգամանքները կօգնեն կյանքում դրական փոփոխություններ կատարել, ճիշտ որոշումներ կայացնել: Նրանք, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել, կարող են բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցել: Կարժանանաք ձեզ համար համակրելի մարդկանց ուշադրությանը:

Կույս: Բոլոր հարցերը չէ, որ լուծված են, սակայն գերադասում եք չկենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել: Հիշեք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հեշտությամբ են ձեռքբերումներ ունենում միայն նրանք, ովքեր այլ միջոցներ են կիրառում, խուսափում են բացահայտ բախումներից, խորամանկության են դիմում: Տարաձայնություններ կծագեն տղամարդկանց հետ, չեք հասկանա անգամ նրանց, ում հետ միշտ համերաշխ եք եղել: Այսօր չափազանց խստապահանջ եք, սուր մեկնաբանություններ կանեք, ձեր քննադատությանը կարժանանան անգամ ամենամտերիմ ընկերներն ու հարազատները:

Կշեռք: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի: Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են լուրջ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման հետ կապված ծրագրեր կազմելը խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

Կարիճ: Ճիշտ ժամանակին գործի կանցնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնք շահութաբեր կլինեն: Ձեզ հակառակը համոզելու, գործից շեղելու, խանգարելու բոլոր փորձերն ապարդյուն են: Հրաշալի օր է հին գործնական հարաբերությունները վերականգնելու, նախկին աշխատանքին վերադառնալու համար: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանակին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սակայն ոչինչ հեշտ չի տրվում, ստիպված կլինեք աշխատել ձեզ վրա, հաղթահարել սեփական թույլ կողմերը, հրաժարվել վատ սովորություններից:

Աղեղնավոր: Ստիպված կլինեք շատ աշխատել: Ահռելի ջանքեր կպահանջվեն նշանի այն ներկայացուցիչներից, որոնց հետաքրքրությունները հիմնականում կապված են մասնագիտական ոլորտի հետ: Վերջիններս կհաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, գործի բերումով ստիպված կլինեն շփվել տհաճ մարդկանց հետ: Ֆինանսական կորուստներ կրելու հավանականությունը մեծ է: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Տարաձայնություններն այսօր ավելի շատ կոգևորեն, քան կնյարդայնացնեն: Բռնկուն խառնվածքի տեր Աղեղնավորները կարող են թեժ վիճաբանություն ունենալ սիրելիի հետ, այնուհետև շատ արագ հաշտվել:

 

Այծեղջյուր: Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանելու, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելու, իսկ անձնական կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Ձեզնից կպահանջվի ուշադիրր լինել ներքին ձայնի հուշումներին, հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին: Կենսական ներուժը բարձր է: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք ոչ միայն ինքնատիպ են, այլ նաև հաջողված: Ընկերական հանդիպումները հրաշալի կանցնեն, իսկ սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել:

Ջրհոս: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատ Ջրհոսներ տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և հետ կպահեն չմտածված քայլերից: Այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

Ձկներ: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը: Հրաշալի օր է ժամադրությունների, սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Կարճատև անձրև, ամպրոպ․ եղանակն այս օրերին Արթիկի համայնքային ոստիկանները հանցագործության պահին ձերբակալեցին քարհանքերից գողաթյուններ կատարող անձանց ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Վրաստան և Հայաստան. Ո՞րն է ավելի լավ գաստրոնոմիկ ճանապարհորդության համարԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ». Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը Փաշինյանը ռիսկի է դիմում ամեն ինչով. Հայաստանը Ռուսաստանի փոխարեն գազ է ուզում Իրանից և ԱդրբեջանիցԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Զինծառայողի դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Ռուսաստանից արտաքսել են Մոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին Կասեցվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամաս Հայ քաղաքացիներին կարգելվի սովորել Ստամբուլի դպրոցներում«Բարսելոնան» այս շաբաթ կներկայացնի Ռոդրիին Նաիր Թիկնիզյանը ժամանել է Հունաստան. հայտնի են տրանսֆերի և պայմանագրի նոր մանրամասները Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի «Հայաստանը կատակների տրամադրություն չի ունենա». Գնահատվում են Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքներըLքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին Շիրակի մարզի Ամասիա համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. կա զnհ և վիրավnրներ Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ Կդառնա՞ Փաշինյանը Հայաստանի «Զելենսկին»Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Գազայի որոշ բնակիչներ արժանի չեն ապրելու Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնադլու Քանի՞ ժամ բացակայելու դեպքում աշակերտը քննություն է հանձնում բոլոր առարկաներից Միջնորդները և Խաղաղության խորհուրդը պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ ստիպելու նրան պահպանել Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը. ՀԱՄԱՍ Վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը. պատմության այս օրը (17 օգոստոս)Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փրկարարները Գյումրիում օպերատիվ արձագանքել են քամու և ջրալցումների հետևանքով առաջացած դեպքերին Կանադան մասնակցում է Իրանի դեմ ռազմական հակամարտությանը՝ Միացյալ Նահանգներին հանդարտացնելու համար Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագիրը Ինդոնեզիայում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը
Ամենադիտված