Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր հաջողակ կլինեն սիրո հարցում 2020 թվականին

ՎԻԴԵՈ
Սարերի հետևում չէ 2020 թվականը, որի հովանավորը Սպիտակ Մետաղյա Առնետն է: Եվ բնականաբար, բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ է մեզ սպասվում գալիք տարում սիրային ճակատում:
Ինչ է սպասվում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2020 թվականին անձնական կյանքում՝ սիրո և հարաբերությունների ոլորտում:
 
Խոյ
Գալիք 2020 թվականին Խոյերն այնքան խնդիրներ ունեն լուծելու, որ երկրորդ կեսին փնտրելու ժամանակ նրանց պարզապես չի մնում: Միգուցե դա լավ, քանի որ տվյալ պահին թեթև, չպարտավորեցնող հարաբերությունները հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է:
Ինչ վերաբերում է ամուսնացած Խոյերին, նրանց խորհուրդ է տրվում խնդիրները տնից դուրս չհանել և դրանցով չկիսվել շրջապատի հետ: Դա է ձեր երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը:
 
Ցուլ
Բացառված չէ, որ Առնետի տարում հակառակ սեռը սկսի նկատել Ցուլի ուժեղ կողմերը և ձգվի դեպի նա՝ սիրային միություն ստեղծելու ցանկությամբ: Մեծ է հավանականությունը, որ Ցուլի թեկնածուները մի քանիսն են լինելու և նա պետք է ընտրություն կատարի: Աստղաբանները խորհուրդ են տալիս լուրջ որոշումներ չկայացնել մինչև սեպտեմբերի կեսը:
Ամուսնացած Ցուլերի մոտ այնքան էլ անամպ չէ իրավիճակը: Ձեր ամուսնությունը ճաքեր է տալիս, մինչ դուք փորձում եք փրկել ձեր ընկերների ու բարեկամների ընտանիքը: Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդուն:
 
Երկվորյակ
2020 թվականը իսկական փորձություն է լինելու թեթևամիտ Երկվորյակների համար: Արդեն գարնանը սիրելին կպահանջի կոնկրետ որոշում կայացնել ամուսնության վերաբերյալ: Երկվորյակը, որի համար այս վիճակն էլ է հարմարավետ, ստիպված է լինելու ընտրություն կատարել ընտանիքի և ընկերոջից բաժանվելու միջև: Հիշեք, որ այս ընտրությունը ճակատագրական է լինելու:
Ընտանիքում Երկվորյակների մոտ ամեն բան հիասքանչ է լինելու:

Խեցգետին
Խեցգետնի համար այս տարին հաջողակ է խոստանում լինել: Այս շրջանը Լուսնի զավակներին կստիպի շատ աշխատել և զբաղվել սեփական զարգացմամբ: Հենց այստեղ Խեցգետինները ունեն բոլոր շանսերը հանդիպելու գործընկերոջ, որի հետ հարաբերություններն էլ կարող են իսկական մեծ սիրո վերածվել: Բացի այդ, մեծ է հավանականությունը հանդիպելու ձեր երկրորդ կեսին հայրենիքից հեռու, ուրիշ քաղաքում կամ արտասահմանում:
Ամուսնացած խեցգետինների համար բարձ շրջան կարող է լինել: Հավանականություն կա, որ Խեցգետինը կարող է հանդիպել իր նախկին սիրուն, ինչը նրան դժվար դրության մեջ կդնի:
 
Առյուծ
Սիրային հարաբերությունների իսկական «թագավորը» գալիք տարում Առյուծն է լինելու: Այս փուլը աչքի է ընկնելու հետաքրքիր, զգայական հանդիպումներով, որոնք կոգեշնչեն տվյալ նշանի ներկայացուցչին և նրան անհավանական հույզեր կպարգևեն: Միայն պետք է հասկանալ, որ սիրահարվածության էյֆորիան շուտ է անցնում: Կշահի այն Առյուծը, որը տարվա երկրորդ կեսին կորոշի օրինականացնել հարաբերություններն ու ամուր ընտանիք կազմել:
Ամուսնացած Առյուծներին սիրո և քնքշանքի նոր ալիք է սպասվում: Հնարավոր է դրա պատճառը հղիության մասին լուրը լինի:
 
Կույս
Տարվա սկզբից Կույսն իրենից վանելու է սերը և ամեն կերպ ընդդիմանալու է լիարժեք հարաբերություններ ստեղծելուն և իսկական սեր զգալուն: Պատրաստ եղեք, որ 2020-ը ձեզ համար ձեր վախերի և բարդույթների դեմ պայքարելու տարի է լինելու: Եթե կարողանաք հաղթել ինքներդ ձեզ և ձեր սրտի մեջ տեղ տաք սիրուն, տարին կավարտեք մաժորային նորտայով:
Սատուրնի ազդեցության տակ Կույսերի մոտ կսրվեն վեճերն ու հակասությունները: Կույսը փորձելու է իշխել իր կողակցին և պահանջել նրանից ավելին, քան նա կարող է տալ: Փորձեք հանգստանալ և հարաբերությունները բաժանության չհասցնել:

Կշեռք
2020 թվականի արդեն սկզբում Կշեռքների սրտում բույն կդնի սերը: Ավելին, այն այնպես կխենթացնի Կշեռքին, որ նրանք կմոռանան մնացած ամեն բանի մասին: Աստղաբանները խորհուրդ են տալիս գլուխը չկորցնել և սխալներ չգործել:
Վեներայի հովանավորության տակ գտնվող Կշեռքը ամեն բան պետք է անի, որպեսզի աշխուժացնի իր ընտանեկան կյանքը:
 
Կարիճ
2020 թվականը հուզական ծանոթությունների և բուռն հարաբերությունների տարի է լինելու: Միգուցե դրանք տևական չլինեն, բայց խոր հետք կթողնեն Կարիճի սրտում: Կարիճն իսկապես կսովորի սիրել և կհասկանա, թե ինչ որակներով օժտված մարդ է ուզում տեսնել իր կողքին:
Ամուսնացած Կարիճների համար այնքան էլ հեշտ շրջան չէ: Տևական ճգնաժամն արդեն գարնանը կարող է իր տրամաբանական ավարտին հասնել՝ բաժանության:
 
Աղեղնավոր
Աղեղնավորների բախտը շատ է բերելու: Տարվա կեսին հնարավոր է ամուսնություն այն մարդու հետ, որը ոչ միայն իր սերը կնվիրի, այլև նյութապես կապահովի Աղեղնավորին: Բաց մի թողեք այս հնարավորությունը:
Ամուսնացած Աղեղնավորները պետք է ավելի անկեղծ լինեն իրենց կողակցի հետ: Սա կօգնի ձեզ իսկական ներդաշնակության հասնել:
 
Այծեղջյուր
Ֆինանսական առումով ծանր տարին կստիպի Այծեղջյուրին ամբողջովին տրվել աշխատանքին: Նա չի շեղվի զգացմունքների վրա և չի փորձի փոխել ինչ-որ բան իր զուգընկերոջ հետ հարաբերություններում: Սակայն տարվա կեսին հնարավոր է նա իմանա հղիության մասին, ինչը կստիպի լուրջ որոշումներ կայացնել:
Ամուսնացած Այծեղջյուրի համար ծանր տարի է լինելու: 2020-ի առաջին ամիսներին նա արդեն կարող է իմանալ կողակցի դավաճանության մասին: Դա կստիպի վերանայել կյանքն ու ամուսնու նկատմամբ վերաբերմունքը:

Ջրհոս
Գալիք տարում միայնակ Ջրհոսները չեն փնտրելու իրենց սերը, սակայն այն ինքը կգտնի իրենց: Հնարավոր է դա տեղի ունենա գործուղման կամ հանգստի ժամանակ: Աստղերը հուշում են, որ 2020 թվականն ամենահարմար ժամանակն է ընտանեկան երջանկություն ստեղծելու համար:
Ամուսնացած ջրհոսներին տարվա սկզբում լուրջ սկանդալ է սպասվում կողակցի հետ, որի ընթացքում բավական գաղտնիքներ կբացահայտվեն: Աստղաբանները խորհուրդ են տալիս հապճեպ որոշումներ չընդունել և լավ մտածել, նախքան ընտանիքը քանդելը:
 
Ձկներ
Կյանքը կստիպի Ձմներին վերադառնալ անցյալ և կրկին բախվել այն մարդու հետ, ում այդքան շատ սիրել եք: Անսպասելի հանդիպումը կարող է գլխապտույտ սիրավեպի վերաճել և նույնիսկ դրամայի, քանի որ սիրելին կարող է արդեն ազատ չէ:
Ամուսնացած Ձկները պետք է փորձեն ավելի շատ ջերմություն պարգևել իրենց սիրելիին, ինչը կօգնի ամրացնել ընտանիքի հիմքերը:
Երևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարգ կղզին գրավելու համար․ JP Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Ճանապարհաշինական աշխատանքներ՝ Արաբկիրում. որ հատվածն է փակվելու Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է Փաշինյանի խուլիգանությունը՝ լակմուսի թուղթՀայաստանի նոր Սահմանադրության ոդիսականը մտահոգիչ էԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներՈսկու գինը 6 տոկոսի անկում է գրանցել ԱՄԷ-ն երկարաձգել է իր օդային տարածքի մասնակի փակումը | Ավստրալիան ապաստան է առաջարկել իրանցի ֆուտբոլիստներին ԱՄՆ-ի պնդմամբ Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մաh պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանը, զգուշանալով պատասխանից, կրճատում է Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները․ JP Ողբերգական վթար․ մահացածը ՊՆ ծառայող էր՝ 19 տարեկանՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Արաբական թվեր «Ու՞ր անհետացավ peace deal–ը. Ադրբեջանն ու Հայաստանը ԱՄՆ հետախուզական զեկույցում»«Փրկել ոչ շարքային Փաշինյանին. Անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան» ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում ընդունվել է ՀԽՍՀ նոր սահմանադրությունը․ պատմության այս օրը (23 մարտ)Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ Գազ չի լինիԱնհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած Ձյուն կտեղաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Երուսաղեմում պայթյուններ են որոտացել 2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասինԻրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 9 քաղաքացի՝ Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վերԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-նԿուրտուան աշխարհի լավագույն դարպասապահն է․ Դավիդ Ռայա Պատերազմ Մերձավոր Արևելքում. Zegna-ն կշռադատում է շքեղության շուկայի անորոշությունըԹուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավԱշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Հորոսկոպ. յուրաքանչյուր նշանի կանացի գերուժը Հնդկաստանը դատապարտnւմ է տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքների վրա hարձակումները․ Հնդկաստանի վարչապետԱվտովթար Հրազդան քաղաքում․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ
Ամենադիտված