Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Մարիա Պողոսյանի հետ` պարզելու համար թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում «Իմ քայլը» խմբակցության կողմից Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելու փաստը, ինչպես նաև անդրադարձ է կատարել գերիների խնդրին։

—Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին՝ հաշվի առնելով, որ շատ հակասական են մոտեցումները այդ անձի վերաբերյալ:

— Ես շատ կարճ կասեմ, որ ընդհանրապես ԲԴԽ-ն Հայաստանում բացարձակապես գոյություն չունի։ Ներկայիս ԲԴԽ-ի ղեկավարը նշանակվել է Վանեցյանի թեթև ձեռքով, Վանեցյանն էլ նշանակվել է նույն Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլը» խմբակցության թեթև ձեռքով։ Ի՞նչն է ձեզ զարմացնում ։ Մինչև երկրորդ հարցին անդրադառնալը ես ասեմ իմ գնահատականը, իսկ ի՞նչ փոխեց ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանը, ո՞նց է դարձել ինքը ԲԴԽ նախագահ։ Ես էլ հարցնում եմ ձեզ և հանրությանը։ Մի մարդ, որ հայտնի է եղել մարդկանց վերաբերյալ կոնկրետ ապօրինի ներքին ու արտաքին դիտումներով, գաղտնալսումներով, օրենքի խախտումներով՝ նույն «Իմ քայլի» պատգամավորների թեթև ձեռքո՞վ չի դարձել ԲԴԽ նախագահ։ Եվ, երբ ես այս հարցի շուրջ կունենամ հանրության պատասխանը, նոր կքննարկենք մյուս հարցը։ Որովհետև, սա նույն «Իմ քայլը» պատգամավորներն են, նույն Նիկոլ Փաշինյանի նշանակած Արթուր Վանեցյանը և Արթուր Վանեցյանի նշանակած Ռուբեն Վարդազարյան և, ընդհանրապես, ԲԴԽ-ն այս կազմով պիտի գոյություն չունենա։ Այս կազմով կամ ընդհանրապես այլ կազմով, եթե ԲԴԽ նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

 —Կին գերիների մասով ՄԻԵԴ-ը ևս հաստատեց, որ ունենք 10-12 գերեվարված։ Միջազգային հանրությունից որևէ աջակցություն կարող ենք ստանալ գոնե կանանց շուտ վերադարձնելու համար և ինչ աշխատանքներ պետք է արվեն կառավարության կողմից։

— Ես խտրական մոտեցում չունեմ, կին թե տղամարդ և ինձ համար անհասկանալի է այն քաղաքացիական, հասարակության ներկայացուցիչների տվայտանքները, որոնք միայն կին գերիների մասին 70 օր անց են հիշում։ Բոլոր գերիների վերաբերյալ նոյեմբերի 13-ին ես գրավոր դիմել եմ հանրապետության դատախազին (չնայած դա էլ գոյություն չունի, որովհետև դա էլ է ՔՊ-ից ես իմ ով) և առ այսօր որևէ գործողություն, բացի Թաթոյանից ոչ ոք չի արել։ Այնպես որ ինձ համար կին, տղամարդ, երիտասարդ և առհասարակ նման բաժանում չկա։ Եթե այսօր ամբողջ հասարակությունը գնում է նրան, որ կանանց և տղամարդ հավասարություն է, բայց հիմա ես տեսնում եմ խտրական մոտեցում, որովհետև ինչ-որ կազմակերպություններ, նրա համար, որ կանանց իրավունքներով զբաղվեն և դրամաշնորհներ ստանան, վայնասուն են բարձրացրել կին գերիներով։ Ինձ համար բոլորը մարդ են, մարդ` homo sapiens, և բոլորի գերի ընկնելը ինձ համար հավասարապես ցավալի է։

—Հաշվի առնելով այն, որ Ալիևը հաշվի չի նստում միջազգային հանրության կարծիքի հետ, ինչ եք կարծում ,կան այնպիսի կառույցներ կամ երկրների առաջնորդներ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ Ալիևի վրա մեր գերիներին վերադարձնելու հարցում։

— Այսօր մեր երկրում, երկրի ղեկավարը իր հանրության կարծիքի հետ հաշվի նստում է՞, որ դուք այլ երկրների ղեկավարների մասին եք խոսում։ Իսկ մեր երկիրը միջազգային հանրության հետ հաշվի նստե՞ց, ո՞ւմ հետ հաշվի նստեց, որ մենք հիմա մարդկանցից սպասում ենք վերաբերմունք։ Մեր երկրի ղեկավարությունը իր սեփական ժողովրդի հետ հաշվի նստե՞ց, որ մենք ուրիշներին հարց ենք տալիս, թե Ալիևն ինչ է անում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ է անում մեր երկրի ղեկավարությունը և հարգում են այն մարդուն, ով որ արժանի է հարգանքի, իսկ այսօր մեր երկրի իշխանությունը իրեն պահեց անարգանքի արժանի իշխանության նման և կարծում եմ, նույն միջազգային հանրությունը տեսնում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը։

Սոնա Գիշյան

1or.am 

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը
Ամենադիտված