Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է միջազգային հանրության լրջագույն պրեսինգի տակ: Տարբեր կազմակերպություններ և երկրներ սկսել են պատժամիջոցներ կիրառել բացահայտ ահաբեկչությամբ զբաղվող Էրդողանի և Ալիևի ղեկավարած պետությունների դեմ: 

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: 

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի կուսակցական մի քանի առաջնորդներ ավելի քան 60 գործընկերների հետ պետքարտուղար Պոնպեոյին կոչ են արել վճռական գործողությունների դիմել դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հորդորելով դադարեցնել ռազմական և անվտանգության աջակցության դեմ, քանի որ նախագահ Ալիևն ու Էրդողանը գրոհում են քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։ «Եթե Թուրքիան չի ցանկանում հետ քաշվել կոնֆլիկտին ակտիվ ներգրավվածությունից, ապա Պետդեպը պետք է անհապաղ կասեցնի Անկարային ռազմական տեխնիկայի վաճառքն ու փոխանցումները»,- նշել են սենատորները։ 

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավական թուլացած է կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եւ ունի լուրջ արտարժութային պրոբլեմներ, որոնք սկսած 2018 թվականից են հետապնդում Էրդողանի ռեժիմին։ Այժմ, կարծես թե, իրավիճակը ավելի է սրվելու Թուրքիայում, քանի որ արաբական պետությունները, ի դեմս Արաբական պետությունների լիգայի, պատրաստում են տնտեսական սանկցիաներ ընդդեմ Անկարայի։ Այս մասին գրում է Al Monitor-ի մեկնաբան Մուստաֆա Սոմնեզը։ «Եգիպտոսը ընդդեմ Թուրքիայի՝ արաբական միասնական քաղաքական գծի առաջամարտիկն է, ինչը ցույց տվեց նաեւ ԱՊԼ վերջին նիստը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի իննին։ Իհարկե, դեռ հարց է, թե որքանով արդյունավետ կկարողանան արաբական պետությունները քայլեր ձեռնարկել ընդդեմ Անկարայի, սակայն թուրքական տնտեսությունը հիմա չափազանց խոցելի է, որպեսզի անտեսի կամ դիմակայի լայնածավալ սանկցիաներին»։ 

Կանադան սառեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որոշումը կայացրել է երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, ով խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարության մեջ նշել է. «Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում:Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եվ հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են, սառեցրել եմ դրանք Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»: 

Ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը, հաղորդել էր, թե Ադրբեջանի զինուժի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերությունը: Ընդ որում, ռազմական փորձագետներն այս եզրակացությունն արել էին` ուսումնասիրելով ադրբեջանական զինուժի տարածած պաշտոնական տեսանյութերը: 

Ամերիկյան «Viasat» ընկերությունը վստահեցրել է, որ դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների համար կապի միջոցների մատակարարումը։ Ընկերության գրասենյակի առաջ բողոքի ակցիա իրականացնող հայ համայնքի անդամներին այդ մասին հայտնեց ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը։ Նրա խոսքով` իրենք զրուցել են «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանի հետ, և նա է տեղեկացրել այդ մասին։ 

Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԻրանի հակառակորդները չկարողացան հասնել իշխանության տապալմանն ու երկրի մասնատմանը․ ԻՀՊԿ հրամանատար«Կամավորների կոալիցիայի» երկրները նախատեսում են ձևակերպել իրենց բանակցային դիրքորոշումը Ուկրաինայի հարցով․ ՍտուբԱՄՆ-ն ագրեuիայի համար հող է նախապատրաստում «կեղտnտ ռnւմբի» մասին լուրերով. Իրանի ԱԳՆ31-ամյա բռնցքամարտիկը մահացել է 3 ամիս կոմայում լինելուց հետոՀայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից հայկական արտադրանքի համար ինքնավար միջոցների տրամադրումը. Միրզոյանը՝ Մարթա ԿոսինԻտալիայում նոյեմբերի 20-ին համընդհանուր գործադուլ կանցկացվիՍևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի 705 հազար 700 մանրաձուկԱրարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածքՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտելԷրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-նԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը«Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El NacionalԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԵրևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետՋաբարովը բացահայտել է Հայաստանի ռիսկերը կապված ՀԱՊԿ-ի նկատմամբ իր դիրքորոշման հետՄասնագետը բացատրել է ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկվելու հետևանքները Հայաստանի համարԾեծկռտnւք` Պտղնիի «Կոկո բար»-ում. կա վիրավnրՎթար է․ ջուր չի լինելուՆա արժանի էր 2-3 գոլի․ Զիդանը հիացած է Մբապեի խաղովԱվարտվում է Ազգերի լիգայի խմբային փուլըԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներՊրահայում բախվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներՇաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ ԴաջունցինԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվելՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը կարող է ազդակ դառնալ ամբողջ աշխարհին՝ գլոբալ խնդիրների լուծման համար երկխոսության անհրաժեշտության մասին. Պեսկով«Պարադոքս». քաղաքագետը Փաշինյանի ճակատագրի և Հայաստանի տեղի մասին Հարավային Կովկասի քարտեզի վրաՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինԿյանքից անժամանակ հեռացել է Թամարա ԽաչատրյանըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները երկուշաբթի անկում են գրանցելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերումԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Brent-ը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,69 դոլարիՀայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահասՏեղ հասան. Ռուսաստանը պատժել է Հայաստանին, արդյո՞ք դուռը պետք է բաց մնա Երևանի համարԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծըՃնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՀնարավոր է Չինաստանում հանդիպենք Կիմ Չեն Ընի հետ. ԹրամփԻրանի դեմ պшտերազմը Վաշինգտոնի համար հերթական ձգձգվող hակամարտությունը չի դառնա. Վենս«Ժողովուրդ». Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվումԼցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվելՂարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղահուս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում. պատմության այս օրը (Նոյեմբերի 17)Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. ինչ է տեղի ունեցել հիվանդանոցում«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»«Իրավունք». ԱԽ նախկին քարտուղարը սպառնում է կատարել «քայլ ձիով»
Ամենադիտված