Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հետաքրքիր միտք էր արտահայտել։ Նա նշել էր, որ եթե նույնիսկ ընդունենք, թե հասարակության 90 տոկոսը համակրում է Փաշինյանին, որն, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, միևնույն է դա որևէ բան չի փոխի, քանի որ խնդիրը ոչ միայն իշխանության անարդյունավետությունն է, այլև այն, որ քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի։ Ըստ էության, Հայաստանում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո իշխանություն չունի և դա օրինաչափ է։ Քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն էլ դա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այլևս չունի բավարար լեգիտիմություն` հարթելու քաղաքական դաշտի կնճիռները։ Ինչ վերաբերում է համակարգային ճգնաժամի առկայությանը, ապա այն նոր չի ի հայտ եկել, այն սկսել է 2018թ-ի իշխանափոխության հենց հաջորդ օրվանից։ ԱԺ գրավումը, բանակի, եկեղեցու, ԲՈւՀ-երի վրա հարձակումները, դատարանների շենքերի շրջափակումը, Սահմանադրական դատարանի վրա գրոհը, հիմա էլ ԲԴԽ-ի վրա հարձակումը չէր կարող անհետևանք անցնել։

Քաղաքական և համակարգային ճգնաժամի հաղթահարման ճանապարհները շատ են, Հայաստանի պարագայում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անցկացվեն նոր ընտրություններ։ Եթե հրաժարական չի տալիս Փաշինյանը, ապա ընդդիմությանը այլ բան չի մնում, քան պայքարի ձևերի կոշտացումն է։ Սա էլ իր հերթին կարող է բերել նոր քաղաքական ցնցումների։ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա դիմակայել դրան։ Այսինքն Սահմանադրական ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու լավագույն եղանակն է։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները խնդրի հանգուցալուծման տարբեր մոտեցումներ ունեն։ Մի մասը համաձայն է արտահերթ ընտրություններին Փաշինյանի վարչապետությամբ, մյուս մասը՝ ոչ։ Թե ինչ կլինի, առաջիկա օրերը ցույց կտան, քանի որ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է հանդիպում-կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ։ Եթե խորհրդարանական ընդդիմության հետ շատ թե քիչ ամեն բան պարզ է, ապա արտախորհրդարանական ընդդիմության հարցում անորոշությունները շատ են։

Ակնհայտ է մի բան, որ քաղաքական պրոցեսների հետագա զարգացումների վրա մեծ ազդեցություն է ունենալու Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, քանի որ այդ կուսակցությունն է ամենամեծ և ինստիտուցիոնալացված ընդդիմադիր ուժը։ 2018թ.-ին ՀՀԿ-ն հավաքել է ամենաշատ ձայները, ու եթե հաշվի առնենք, որ այս երեք տարիներին, ըստ էության, այդ կուսակցության հասցեին փչված շատ փուչիկներ պայթեցին, ապա նրանց հաջողություն արձանագրելու շանսերը հաջորդ ընտրություններում առնվազն կկրկնապատկվի։ ՀՀԿ-ն սակայն հայտարարել է, թե չի մասնակցելու ընտրություններին, եթե դրանք կազմակերպի Նիկոլ Փաշինյանը։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլը հրաժարական է տալու, Իմ քայլից որևէ մեկը մի քանի ամսով մինչև նոր ընտրությունները ընտրվելու է վարչապետ, իսկ ընտրություններից հետո արդեն ըստ դրանց արդյունքների կձևավորվի նոր իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա նաև այն պատճառով, որ ընտրությունները հնարավորինս լեգիտիմ ելք ունենան։ Լեգիտիմությունը նրան օդ ու ջրի պես պետք է։

Անի Առաքելյան

www.1or.am 

Եվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-նՔենիայում կառուցվող շենքի փլուզման հետևանքով զոհվել է վեց մարդՄաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըԻրանի՝ ՊԵԿ-ից փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է. ՔԿՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՇրջանառվել է «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲԾանոթ ու միարժամանակ անհայտ … Անիսոնի ռուսական օղիՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԽորհուրդ կտամ «Արարատ-Արմենիա»-ի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ երբ ֆուտբոլիստը գալիս է հավաքական, նա իմ ֆուտբոլիստն է. ՄելիքյանԱՄՆ-ը ՑԱԽԱԼ-ին հայտնել է Իրանի հետ պшտերազմին նախապատրաստվելու անհրաժեշտության մասին«Բացահայտվել է այն, թե ինչպես է ձախողվել Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու Փաշինյանի մոլեգին ծրագիրը»Մեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԻտալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանունԿարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. ԹրամփԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըNvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»Զելենսկին Իռլանդիայում հանդիպել է Քուշների և Ուիթկոֆի հետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունըԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելՎթարով պայմանավորված՝ մինչև երեկո ջուր չի լինելուՀայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը. պատմության այս օրը (Նոյեմբերի 13)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՍկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ. պաշտոնականԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանըԱզգերի լիգա. Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆՃանապարհների անբարենպաստ պայմանների հետևանքով մի շարք տրանսպորտային միջոցներ հայտնվել են արգելափակման մեջՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. ՔուշներԱվտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդըՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանը«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԴատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Ամենադիտված