Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հրավերով հեռավար դաս անցկացրեց ուսանողների հետ:

 

Նախ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ողջունեց Արմեն Սարգսյանին, ԲՈՒՀ-ի մասին տեղեկություններ հաղորդեց, ապա խոսքը փոխանցեց նախագահին:

Արմեն Սարգսյանն, առաջին հերթին, բոլորին հորդորեց լուրջ վերաբերվել համավարակին։ Նրա խոսքով՝ այն բավականին ագրեսիվ է․ «Երիտասարդները, որոնք երբեմն նույնիսկ չեն զգում, որ վարակվել են, կարող են այդ վիրուսն ուղղակի փոխանցել երրորդ, չորրորդ մարդուն, իրենց մտերիմներին, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, տարեց են և պատրաստ չեն հակազդելու նման մեծ «հարձակմանը»։ Ցանկանում եմ օգտվել առիթից և կրկին բոլորիդ խնդրել, որ շատ լուրջ վերաբերվեք այդ հանգամանքին»։

Ռուսաստանյան ԲՈՒՀ-ի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողներին Արմեն Սարգսյանը նաև խորհուրդ տվեց պահպանել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները. «Երկու երկրների միջև բարեկամությունը պատահական չէ, այն պատմական է: Վստահությունը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստանի և Ռուսաստանի, հայերի և ռուսների միջև, պետք է շարունակվի նաև ձեր շնորհիվ»:

Նախագահը պատասխանեց նաև ուսանողների բազմաբովանդակ հարցերին, որոնք վերաբերում էին արցախյան հիմնախնդրին, Հայաստանի ապագային, գլոբալիզացիայի նոր միտումներին, ինչպես նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելուն: 

Հեռավար դասի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Գ.Վ. Պլեխանովի անվ. ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին հեռավար դասին մասնակցելու առաջարկը ընդունելու համար և հավելեց․ «Մեր ԲՈՒՀ֊ը դարձել է սփյուռքի «փոքրիկ նախարարություն»։ Մեզ մոտ ժամանում են սովորելու հայկական արմատներով սփյուռքի բազմաթիվ երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք նախկինում երբեք չեն եղել իրենց հայրենիքում։ Նրանք սկսում են ճանաչել իրենց երկրի մշակույթը և ավելի վառ պատկերացում են կազմում մեր հայ ժողովրդի ազգային արժեքների մասին։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ապրում ենք այնպիսի բարդ ժամանակներում, երբ համաճարակը ստիպել է մեզ ու ողջ մոլորակի մարդկությանը քվանտային մտածողություն ձևավորել։ Մենք պետք է վերաարժևորենք այն իրադարձությունները, արժեքները, որոնց հանդեպ նախկինում չեզոք վերաբերմունք ունեինք։ Այժմ պետք է սկսենք ավելի ակտիվ արձագանքել, հեռանանք այն անտարբերությունից, որը մեզ շրջապատում էր»։ Իր խոսքի ավարտին Արման Վարդանյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ հեռավար այս դասի ընթացքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն:

 

 

 

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85 տոկոսը. հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները Հնդկական օվկիանոսում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ Մարկինյոսի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մարսել»-ին ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ Հայաստանը նշում է Անկախության օրը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված