Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հետաքրքիր միտք էր արտահայտել։ Նա նշել էր, որ եթե նույնիսկ ընդունենք, թե հասարակության 90 տոկոսը համակրում է Փաշինյանին, որն, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, միևնույն է դա որևէ բան չի փոխի, քանի որ խնդիրը ոչ միայն իշխանության անարդյունավետությունն է, այլև այն, որ քաղաքական ճգնաժամը վերածվել է համակարգային ճգնաժամի։ Ըստ էության, Հայաստանում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո իշխանություն չունի և դա օրինաչափ է։ Քաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն էլ դա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այլևս չունի բավարար լեգիտիմություն` հարթելու քաղաքական դաշտի կնճիռները։ Ինչ վերաբերում է համակարգային ճգնաժամի առկայությանը, ապա այն նոր չի ի հայտ եկել, այն սկսել է 2018թ-ի իշխանափոխության հենց հաջորդ օրվանից։ ԱԺ գրավումը, բանակի, եկեղեցու, ԲՈւՀ-երի վրա հարձակումները, դատարանների շենքերի շրջափակումը, Սահմանադրական դատարանի վրա գրոհը, հիմա էլ ԲԴԽ-ի վրա հարձակումը չէր կարող անհետևանք անցնել։

Քաղաքական և համակարգային ճգնաժամի հաղթահարման ճանապարհները շատ են, Հայաստանի պարագայում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անցկացվեն նոր ընտրություններ։ Եթե հրաժարական չի տալիս Փաշինյանը, ապա ընդդիմությանը այլ բան չի մնում, քան պայքարի ձևերի կոշտացումն է։ Սա էլ իր հերթին կարող է բերել նոր քաղաքական ցնցումների։ Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ կարողանա դիմակայել դրան։ Այսինքն Սահմանադրական ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու լավագույն եղանակն է։ Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները խնդրի հանգուցալուծման տարբեր մոտեցումներ ունեն։ Մի մասը համաձայն է արտահերթ ընտրություններին Փաշինյանի վարչապետությամբ, մյուս մասը՝ ոչ։ Թե ինչ կլինի, առաջիկա օրերը ցույց կտան, քանի որ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է հանդիպում-կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ։ Եթե խորհրդարանական ընդդիմության հետ շատ թե քիչ ամեն բան պարզ է, ապա արտախորհրդարանական ընդդիմության հարցում անորոշությունները շատ են։

Ակնհայտ է մի բան, որ քաղաքական պրոցեսների հետագա զարգացումների վրա մեծ ազդեցություն է ունենալու Հանրապետական կուսակցության դիրքորոշումը, քանի որ այդ կուսակցությունն է ամենամեծ և ինստիտուցիոնալացված ընդդիմադիր ուժը։ 2018թ.-ին ՀՀԿ-ն հավաքել է ամենաշատ ձայները, ու եթե հաշվի առնենք, որ այս երեք տարիներին, ըստ էության, այդ կուսակցության հասցեին փչված շատ փուչիկներ պայթեցին, ապա նրանց հաջողություն արձանագրելու շանսերը հաջորդ ընտրություններում առնվազն կկրկնապատկվի։ ՀՀԿ-ն սակայն հայտարարել է, թե չի մասնակցելու ընտրություններին, եթե դրանք կազմակերպի Նիկոլ Փաշինյանը։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլը հրաժարական է տալու, Իմ քայլից որևէ մեկը մի քանի ամսով մինչև նոր ընտրությունները ընտրվելու է վարչապետ, իսկ ընտրություններից հետո արդեն ըստ դրանց արդյունքների կձևավորվի նոր իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա նաև այն պատճառով, որ ընտրությունները հնարավորինս լեգիտիմ ելք ունենան։ Լեգիտիմությունը նրան օդ ու ջրի պես պետք է։

Անի Առաքելյան

www.1or.am 

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել մայրուղու վրա ՇՄՆ նախարարության պատասխանն ընդդիմությանը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Վրաստանում երկնաքեր է այրվում Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սամբուկա լիկյորՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով «Թուրքական կուրատորներ և շախմատային «պատառաքաղ». Ինչպես է Փաշինյանը փորձում սակարկության առարկա դարձնել Ռուսաստանի համար դեռևս արժեքավոր ամեն ինչ»Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմելՋուր չի լինելու մինչեւ հոկտեմբերի 13-ի 09:00-ն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. Բաղայի «Բաքուն կանխատեսում է երկու հազարամյա Հայաստանի անխուսափելի վախճանը»Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 12) ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ուկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինի․ հասցեներՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico
Ամենադիտված